Ոչ մի հանրաքվե, միայն փիառ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արեւմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել եւ պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։

Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը գիտի ժողովրդի կարծիքը։ Ապա հարցը փորձեց գցել եվրոպացիների գրպանը, հայտարարելով՝ եթե հանրաքվե անեն, նախ պետք է քարոզարշավ լինի․ «Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»։

Սա, ըստ էության, մեր նախորդ հրապարակումն է հաստատում, որ Փաշինյան-արեւմտամետներ տանդեմը պայմանավորված է հանրաքվեի հարցն օրակարգ բերել եւ ԵՄ անդամության քարոզչությունը դրել գրանտակեր եվրոպամետների վրա, որ բարձրացնի նախաձեռնողների վարկանիշը: Ըստ ամենայնի՝ փորձելու են ամեն ինչ անել, որ Արամ Զավենի Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի եւ մյուսների վարկանիշն այնքան բարձրանա, որ առաջիկա ընտրություններում այս ուժերը շատ ձայն հավաքեն եւ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելով` իշխանություն վերցնեն»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930