Բագրատ Գալստանյանի այս շարժումը որևէ բանով չի տարբերվում նախորդ շարժումներից. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի այս շարժումը որևէ բանով չի տարբերվում նախորդ շարժումներից։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե այս շարժումը լայն կոնսոլիդացիա ունի, Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց․ «300 ձայն են հավաքել երկու ուժով, կարո՞ղ են այդ 300 հազարին հավաքեն, ամեն միտինգը 5-10 հազարով քիչ է լինում, այդ շարժումը չունի գաղափարախոսություն, ծրագիր, առաջարկ»։

Անդրադառնալով «5-րդ ալիք» լրատվամիջոցի հարցին, թե շարժումը պահանջում է սահմանազատման գործընթացի դադարեցումը՝ ԱԺ նախագահը շեշտեց․ «Ավարտվել է այդ սահմանազատումը, այս պահի դրությամբ որևիցե գործընթաց չի կատարվում, գուցե դուք եք պայմանավորված, կամ գուցե ձեզ Ադրբեջանից թուղթ են ուղարկել, դա կարդում եք։ Իրենք ուզում են ռևանշ լուծել հեղափոխության համար»։

Նրա խոսքով՝ ներքաղաքական իրավիճակի հետ կապված գլոբալ առումով անհանգստացնող խնդիր չկա․ «Անհանգստացնում է միայն այն, որ այս մարդիկ չխաբեն նորմալ մարդկանց, իսկ այս մարդիկ խաբում են նորմալ մարդկանց, որովհետև անընդհատ մի բան են ասում, հետո ստիպված են լինում մի մասը հերքել, հետո ձևական ծիծաղում են, հետո ասում են՝ լրագրողներին՝ գլխներիդ ձյուն գա, ու ձեզնից ոչ մեկը չի ասում՝ լրագրողի հանդեպ ոնց կարելի է դա ասել, գիտեք՝ դա ի՞նչ է նշանակում»։

Վերջինս իր խոսքում կարևորեց, որ եթե ժողովուրդը որևէ բան ցանկանա ասել իշխանությանը, ապա դա անձամբ կանի։

«Երեկ ելույթ էր ունենում, մարդիկ չէին հասկանում, թե ինչ են անելու։ Ընդդիմության գործն է, որ նաև միտինգներ պետք է անի, մենք 20 տարի Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ միտինգ ենք արել, բայց դատավորը ՀՀ ժողովուրդն է, ոչ թե կաթողիկոսը, Բագրատ Գալստանյանը, օլիգարխները, դաշնակցության անդամները։ Ամբողջ ժողովուրդը 2018 թվականին էր, երբ բոլոր քաղաքները առանց բացառության գործողություն էին անում ու մերժում իշխանությանը, ոչ թե հազար հոգով գնում է այն դռան մոտ հարցազրույց տալիս, չար հայացքով ոստիկաններին նայում, վիրավորում է, եկեղեցական ես դու տենց չար հայացք չպետք է ունենաս»,- ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30