Ադրբեջանական կողմը Մեծամորի ԱԷԿ-ի հարցով դիմել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։

Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։

«Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է 1976 թվականին 9,5 բալլանոց սեյսմիկ գոտում, աշխատում է հին տեխնոլոգիաներով և նախատեսված է 8 բալլի համար։ Այն մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար», — ասված է հայտարարությունում:

Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային անվտանգության ապահովման հարցում՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Երեկ այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ նաև տեղեկացնելով, որ Հայատանը երկարացնում է ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036-ը:

Գրոսսին էլ 2022-ի վերջին էր Երևանում։ Գործակալության գլխավոր տնօրենը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել էր ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները, գոհունակությամբ խոսել ատոմակայանում բարեփոխումների մասին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930