Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները․ ուղիղ

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 7-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը:

Նախորդ օրը պատգամավորները հասցրել էին քննարկել ընդամենը 4 հարց։ Այժմ պատգամավորները շարունակում են քննարկել Բարձրագույն դատական ​​խորհրդի անդամի ընտրության հարցը։ Իսկ արդեն ժամը 16:30-ին, տեղի կունենա կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը:

Նշենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնի համար ՔՊ-ն առաջադրել է 3 թեկնածուների՝ Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին և Անահիտ Աբրահամյանին:

Բացի այդ խորհրդարանը կընտրի նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ. Այս պաշտոնում կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը:

Բացի այդ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջադրել են համաձայնեցված մեկ միասնական թեկնածու՝ Արա Նռանյանին, ով նախկինում եղել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր:

Խորհրդարանի կողմից քննարկվող հարցերի թվում են նաեւ հետեւյալ հարցերը.

— Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

— Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

— Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

— 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց

— Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031