Պուտինն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆին։ Սա երկու պաշտոնյաների չորրորդ հանդիպումն է այս տարվա փետրվարից ի վեր։

Ուիթկոֆը Մոսկվա է ժամանել ուրբաթ առավոտյան։

Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն՝ բանակցություններից առաջ ամերիկացի պաշտոնյան ՌԴ ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրևի և նախագահ Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի ուղեկցությամբ զբոսնել է Արբատով։

Ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլի նախօրեին նախագահ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը ձգտում է արագ հրադադարի և խաղաղության «գործարքի» Ուկրաինայում և այդ նպատակին հասնելու համար բանակցություններ է վարում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930