Իսրայելը ​​հարվածներ չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին առանց ԱՄՆ հավանության. Financial Times

Իսրայելի ղեկավարությունը հարվածներ չի հասցի Իրանի միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներին՝ չունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հավանությունն ու աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իսրայելցի և արաբ դիվանագետների։

Նրանց կարծիքով՝ Իսրայելը ձեռնպահ կմնա ռազմական գործողություններից՝ առանց Սպիտակ տան հավանության՝ վախենալով Թրամփին «զայրացնելուց» և նրա օժանդակությունից զրկվելուց, ինչպես նաև՝ ելնելով այն հանգամանքից, որ առանց ԱՄՆ-ի սեփական հարվածներն Իրանին կունենան շատ սահմանափակ ազդեցություն։ Ըստ որում, Թրամփն ինքն այս պահին կենտրոնացած է իրանական միջուկային ծրագրի հարցերի կարգավորման  դիվանագիտական ​​ուղիների որոնումների վրա։

ԱՄՆ նախագահը, ինչպես նշում է հրատարակությունը, տեղի չի տալիս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշմանը, որը ձգտում է ավելի վճռական և ագրեսիվ գործողությունների հասնել Վաշինգտոնի կողմից։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930