Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների դատավարությունը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, որին ներկա չեն անկախ լրատվամիջոցները, իրավապաշտպանները և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր ցուցմունքներով է հանդես եկել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա անդրադարձել է Խոջալուում 1992-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ դրանց մասին տեղեկացել է «պաշտոնական աղբյուրներից»։

«Ողբերգության ծավալների մասին մենք այն ժամանակ տեղեկացված չէինք։ Գիտեինք միայն, որ Խոջալուից հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել Ստեփանակերտ։ Նրանց հետագայում փոխանցել են հակառակ կողմին», — Ղուկասյանի խոսքերն է փոխանցում ադրբեջանական APA գործակալությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031