ԱՄՆ-ն կարող է վերսկսել օգնության անհատական ​​ծրագրերն աշխարհի մի շարք երկրների համար

Թրամփի վարչակազմը որոշել է վերսկսել վերջերս չեղարկված ԱՄՆ արտաքին օգնության առնվազն վեց ծրագրերը՝ շտապ պարենային օգնություն տրամադրելու համար, հայտնում է Reuters-ը։

Ինչպես նել են խնդրին ծանոթ 6 աղբյուրներ, ընդամենը մի քանի օր առաջ ընդունված որոշումների արագ փոփոխությունը ընդգծել է Թրամփի կողմից օգնության կրճատումների իմպուլսիվ բնույթը: Դա հանգեցրել է նրան, որ ծրագրերը չեղարկվել են, այնուհետև վերսկսվել են, հետո նորից չեղարկվել՝ խափանումներ առաջացնելով միջազգային մարդասիրական առաքելությունների համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրենի պաշտոնակատար Ջերեմի Լևինը, ով նախկինում ճանաչված էր որպես միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության գրասենյակի անդամ, խնդրել է անձնակազմին չեղարկել ծրագրերը դադարեցնելու որոշումը:

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ նա կոչ է արել վերսկսել Պարենի համաշխարհային ծրագրին տրամադրվող դրամաշնորհները Լիբանանում, Սիրիայում, Սոմալիում, Հորդանանում, Իրաքում և Էկվադորում։

Վարչակազմը նաև թարմացրել է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության չորս ֆինանսավորման ծրագիր, ասել են աղբյուրներից երկուսը:

«Կներեք ֆինանսավորման բոլոր տատանումների համար: Կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր, և մենք պետք է ավելի լավ աշխատանք կատարենք այս մրցակցող շահերը հավասարակշռելու համար. դա իմ սխալն էր, և ես պատասխանատվություն եմ կրում», — գրել է Լևինը նամակում, որը տեսել է Reuters-ը:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930