Ապրիլի 18-ին քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան. ԿԳՄՍ նախարար

Ապրիլի 18-ին քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։

Այդ առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղից էլ կքայլենք դեպի Բարձրաքաշ վանական համալիր, որի վերականգնումը, ի դեպ, նախատեսված է պետական բյուջեով»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031