Շռայլ ճամփորդությունները արդարացված չեն. Փեզեշքիանը պաշտոնանկ է արել փոխնախագահին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին: Այս մասին հայտնել է IRNA- գործակալությունը:

Փեզեշքիանը իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան:

«Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ ճամփորդությունները, նույնիսկ եթե դրանք հոգացել են անձնական եկամուտներով, արդարացված չեն և հակասում են Իրանի պաշտոնյաների կողմից ակնկալվող մինիմալիստական ​​ապրելակերպին»,-ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031