Հայաստանում Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր. (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպումների շարքը սկսվել է Ալեն Սիմոնյանի և Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Կայացած հանդիպումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի շփումների ակտիվացմանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցերը:

Քննարկվել են նաև երկու երկրների Ազգային ժողովների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորությունները:

Մանրամասները` տեսանյութում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930