Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ՝ իր երկիրը ազատագրելու պատրվակով։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն՝ կասկածի տակ դնելով Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերը բարձրացնելու պատրվակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Թրամփն ասաց, որ եկել է ԱՄՆ-ի ազատագրման օրը: Ես հարցնում եմ՝ ԱՄՆ-ն պետք է ազատվի աշխարհի՞ց, թե՞ աշխարհը պետք է ազատվի Միացյալ Նահանգներից: Ո՞րն է ճշմարտությունը: Սա սանձազերծված պատերազմ է, որին արձագանքում է յուրաքանչյուր երկիր, և ողջ մարդկությունը կարձագանքի»,-ասել է Մադուրոն:

Վենեսուելայի առաջնորդն այդ առնչությամբ ասել է, որ իր երկիրը, բարեբախտաբար, կախված չէ ԱՄՆ-ից և կառուցում է իր ճանապարհը՝ հաղթահարելով արտաքին դժվարությունները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930