Իսրայելում պղծել են Նեթանյահուի եղբոր հուշարձանը

Անհայտ անձինք Իսրայելի Հոլոն քաղաքում պղծել են «Էնթեբբե» գործողության հերոս և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ավագ եղբայր Յոնաթանի հուշարձանը: Այս մասին գրում է Israel Hayom թերթը։

Վանդալները հուշարձանի վրա գրել են «Բիբին (Նեթանյահուի մականունն է, խմբ.) դավաճան է» և «Նեթանյահուի կոտորածը»:

Գրությունները ջնջվել են քաղաքապետարանի աշխատակիցների և անցորդների ջանքերով։

Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը մեկնաբանել է միջադեպը՝ ասելով. «Ես սարսափեցի, երբ տեսա դա»:

Յոնաթան Նեթանյահուն մահացել է 1976 թվականի հուլիսի 4-ին՝ Էնտեբեի օդանավակայանում պատանդների ազատ արձակման ժամանակ իր պարտականությունները կատարելիս։

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930