19 զոհ, այդ թվում՝ 9 երեխա ուկրաինական քաղաքի վրա ռուսական հարվածի հետևանքով

Ապրիլի 4-ին ուկրաինական Կրիվոյ Ռոգ արդյունաբերական քաղաքի բնակելի թաղամասի ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, որոնց թվում՝ 9 երեխա, հայտնում են ուկրաինական պաշտոնական աղբյուրները: Նախագահ Զելենսկիի հայրենի քաղաքի վրա հարձակումը դարձել է այս տարի խաղաղ բնակիչների վրա ամենամահաբեր հարձակումներից մեկը, հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանի նահանգապետ Սերգեյ Լիսակը։

Լիսակը նշել է, որ քաղաքում փրկարարական գործողությունը շարունակվում է: Ներքին գործերի նախարարի փոխանցմամբ՝ ավելի քան 50 մարդ վիրավորվել է, նրանց թիվը կարող է աճել:

Հարվածի հետևանքով վնասվել են մոտ երկու տասնյակ բարձրահարկ շենքեր, ավելի քան 30 ավտոմեքենա, դպրոցներ և ռեստորաններ:

«Յուրաքանչյուր հրթիռ, յուրաքանչյուր ԱԹՍ-ով հարձակում ապացուցում է, որ Ռուսաստանը ձգտում է միայն պատերազմի», — գրել է Զելենսկին Տելեգրամում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման թիրախը քաղաքում ռազմական պաշտոնյաների հանդիպումն էր, և հարվածն էլ բնութագրել որպես «բարձր ճշգրտության»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930