Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը երբեմն մեզ համար հարցեր է առաջացնում. Զախարովա

Հարավային Կովկասում հաղորդակցության միջոցների ապաշրջափակման գործընթացը կանգ է առել Արևմուտքի կործանարար ազդեցության պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, հավելելով՝ Հայաստանի դիրքորոշումը նույնպես հաճախ հարցեր է առաջացնում։

«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը, և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը երբեմն և ոչ հազվադեպ, մեզ համար հարցեր է առաջացնում: Այս երկու գործոնների պատճառով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի խմբում համագործակցությունը կանգ է առել», — ասել է Մարիա Զախարովան:

Ըստ Մոսկվայի, «եռակողմ համագործակցության հնարավորինս շուտ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ համակարգի վերականգնմանը, այլև կապահովի ողջ Հայաստանի հետագա զարգացումը»։

Ռուսական կողմից այդ խմբում նախագահող Ալեքսեյ Օվերչուկն էլ պնդել է, թե Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել. Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև»։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էին ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930