Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության արդիականացման շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել էլեկտրամոբիլներ, որոնք լիցքավորվում են CCS2 տեսակի լիցքավորման սարքերով։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

«Պարեկային ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն՝ նախնական երեք ամիս ժամկետով, ինչով պայմանավորված դիմում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք մատուցում են այդպիսի ծառայություններ և կարող են բավարարել հետևյալ նվազագույն

պահանջներին.

– միակցիչի տեսակը՝ CCS2,
– լիցքավորիչները տեղակայված լինեն Երևան քաղաքում,
– սարքի յուրաքանչյուր CCS2 միակցիչը նվազագույնը 80 կվ հզորությամբ,
– կազմակերպությունն ունենա վճարային համակարգի քարտային կամ կենտրոնացված ձևաչափ։
Վերը նշված պայմաններին համապատասխանող կազմակերպությունները կարող են դիմել ՆԳՆ տնտեսական վարչություն. հեռ.` 010 59-60-07, էլ. հասցե` [email protected]»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930