Հայաստանի իշխանությունը հետևողականորեն շրջանցում է բռնի տեղահանված մեր հայրենակիցների ծանր ապրումներն ու վիճակը. Աբրահամյան

Ապրիլի 1-ին ընդառաջ, բռնի տեղահանված արցախցիների շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրանում, ինչը պայմանավորված է սոցիալական ծրագրերի էական կրճատմամբ և հոգեբանական վիիճակի խորացող դրսևորումներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Տարբեր առիթներով նշել եմ, որ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն իր հետ բերել է ոչ միայն մարդկային մեծ կորուստների, տեղահանության ու սոցիալական բարդությունների, այլ հոգեբանական հարվածների, որի հետևանքները ոչ միայն հաղթահարված չեն, այլ դրանք որոշակի ուղղություններով առավել ծայրահեղ դրսևորումների են բերել:

Հայաստանի իշխանությունը հետևողականորեն շրջանցում է բռնի տեղահանված մեր հայրենակիցների ծանր ապրումներն ու վիճակը և առաջնորդվում է բացառապես սեփական պատկերացումներով, որտեղ հայրենիքի կորստի, մարդկային ողբերգության ու սերունդների ապագայի մասին որևէ բան գոյություն չունի»,-գրել է նա։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930