ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները մարտի 8-ի առթիվ կպարգևատրվեն 70 հազար դրամի չափով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին կարգադրություն է ստորագրել, ըստ որի կանանց միջազգային տոնի առթիվ Ազգային ժողովի կին պատգամավորներին ու կին աշխատողներին պարգեւատրել 70 հազար դրամի չափով։

Կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031