ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Շանթ Սարգսյանը 56-րդ տեղում է, Հայկ Մարտիրոսյանը` 76-րդ, Հրանտ Մելքումյանը` 96-րդ, Արամ Հակբոյանը` 99-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 13-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 47-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 55-րդ, Աննա Սարգսյանը` 88-րդ: 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031