Համահայկական խաղերի դահուկավազքի դասական ոճում լավագույններն Աշոցքի ու Սոչիի ներկայացուցիչներն են

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի դահուկավազքի դասական ոճի հաղթողները հայտնի են:

  Ջերմուկ քաղաքում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի դահուկավազքի մրցաշարում հայտնի դարձան դահուկավազքի դասական ոճի հաղթողները: Տղամարդկանց պայքարում լավագույնները կրկին Աշոցքի ներկայացուցիչներն են: Եռյակում են` Միքայել Միքայելյանը, Սպարտակ Ոսկանյանը ու Թադևոս Պողոսյանը: 

Կանանց պայքարում առաջին տեղում Սոչի քաղաքից Վասելինա Խաչատրյանն է, երկրորդը Աշոցքից Կատյա Գալստյանը, իսկ եռյակի վերջում Գյումրիի ներկայացուցիչ Ռոզա Սիմոնյանն է: 

Համահայկական խաղերի դահուկավազքի մրցումային երրորդ օրը մարզիկներն ուժերը կչափեն փոխանցումավազքում:

 Համահահյական ձմեռային երկրորդ խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։ 

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930