Սա մեզ համար պետք է դառնա առաջնային խնդիրներից մեկը. Ավինյանը՝ Երևանի օդի որակի մասին

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ հունվարին օդում չտարբերակված փոշու քանակությունը գերազանցել է 2 անգամ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով զեկույցին, նշել է. «Մեր հաջորդ կարևոր գործողությունների ծրագիրը նվիրված է լինելու օդու որակի և առհասարակ օդում առկա փոշու հետ կապված անելիքներին։ Բայց Երևանի քաղաքապետարանի անելիքները չպետք է սահմանափակվեն քաղաքապետարանի լիազորություններով, հետևապես, սա մեզ համար պետք է դառնա առաջնային խնդիրներից մեկը»։

Ըստ քաղաքապետի, օդի որակի չափման սարքեր են տեղադրվել ու տեսել են, որ կա խնդիր՝ ինչպես մարդածին, այնպես էլ ոչ մարդածին պատճառներով. «Այդ ուղղությամբ պետք է գործուն քայլեր ձեռնարկենք»

«Էն մոտեցումը, որ սա մի նախարարության գործն է, մյուս նախարարության գործը, ինձ համար ընդունելի չէ։ Սա համարում եմ՝ բոլորիս գործն է, և առաջին հերթին՝ Երևանի քաղաքապետարանի անելիքը»,- ասել է նա:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930