2025 թվականը հանգիստ չի լինելու. ՌԴ ԱՀԾ

Այս տարի աշխարհում իրավիճակը հանգիստ չի լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

«Արդեն այսօր հասկանալի է, որ 2025 թվականը հանգիստ չի լինելու։ Շատ բան կախված է նրանից, թե որքանով տարածաշրջանային և գլոբալ խաղացողներին կբավականացնի և ողջախոհությունը, և տոկունությունը», – ասել է նա։

Վերջինիս կարծիքով՝ այժմ մենք ականատես ենք լինում միաբևեռ, իր դարն ապրած աշխարհակարգից նոր, արդար աշխարհակարգի անցման գործընթացին։

«Այդ գործընթացը, իհարկե, իր ռիսկերն ունի, այն շատ բարդ է», — նշել է ԱՀԾ ղեկավարը։

Նշենք, որ Մոսկվան բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարել է միաբևեռ աշխարհակարգի անընդունելիության և միջազգային հարաբերությունների առավել հավասարակշռված ճարտարապետության անհրաժեշտության մասին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031