ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար քննարկումներ են տեղի ունենում․ ԱԺ նախագահ

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար քննարկումներ են տեղի ունենում։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նկատեց՝ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կանդրադառնան այդ հարցին։

«Այդպիսի հարց չկա, որ մենք չենք քննարկելու, որովհետև Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը Ռուսաստանն է»,- հավելեց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031