Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել. Իրանի ԶՈւ

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդակցության կենտրոնն այսօր տարածած հայտարարության մեջ հերքում է վերջին շրջանում հնչող այն պնդումները, թե իսլամական հանրապետության նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարը դիվերսիայի հետևանք էր։

«Վթարի պատճառներն էին եղանակային վատ պայմաններն ու բարդ տեղանքը», — պնդում են իրանցի զինվորականները։

«Համապարփակ հետաքննությունը կողմնակի միջամտության, այդ թվում՝ ահաբեկչական հարձակման, պայթյունի, դիվերսիայի կամ էլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման որևէ փաստ չի հայտնաբերել», — նշված է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031