Ըստ Իսրայելի՝ «Համաս»-ը փորձում է վերանայել պայմանավորվածության մի քանի դրույթներ

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ «Համաս» խմբավորումը փորձում է վերջին պահին վերանայել հրադադարի շուրջ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների մի քանի դրույթներ:

«Համաս»-ը խախտում է պայմանավորվածությունները և վերջին պահին ճգնաժամ է ստեղծում», — հայտարարում է Բենիամին Նեթանյահուի գրասենյակը՝ հավելելով, որ այդ պատճառով Իսրայելի նախարարների կաբինետը հետաձգել է այսօր նախատեսված հանդիպումը, որի ընթացքում պետք է հաստատվեր նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունը։

«Իսրայելը կառավարությունը նիստերի օր չի նշանակի, քանի դեռ միջնորդները չեն հայտարարել, որ «Համաս»-ը հաստատել է համաձայնագրի բոլոր դետալները»,- ասված է Իսրայելի վարչապետի աշխատակազմի հայտարարությունում։

15 ամիս տևած հակամարտությունից հետո չորեքշաբթի օրը Գազայի հատվածում հրադադար հաստատելու և պատանդների փոխանակման համաձայնություն է ձեռքբերվել Իսրայելի և «Համասի» միջև, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։

Հրադադարը կնքվել է Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ ԱՄՆ-ի աջակցությամբ ամիսներ տևած բանակցություններից հետո՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությունից առաջ:

Սակայն Գազայի հատվածի պաշտոնական աղբյուրներն ավելի ուշ հաղորդել են, որ պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ պայմանվորվածության մասին հայտարարությունից ի վեր Իսրայելը շարունակել է հարվածները, որի հետևանքով առնվազն 73 մարդ է սպանվել, ավելի քան 200-ը վիրավորվել։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  

- Այս թեմայով -