Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։

Այս մասին գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

«Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում են լուրերի իրենց հարազատներից։ Համերաշխության ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ ՀՀ կառավարությանն ու այն հայաստանցիներին, որոնք իրենց մտահոգությունն են կիսել մեզ հետ»,- ասված է գրառման մեջ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031