Ոչ թե պատնեշ, այլ կամուրջ. Միրզոյանն արձագանքեց Ալիևին

Հայաստանը չի ցանկանում և իր համար շահեկան էլ չէ պատնեշ լինել այլ պետությունների միջև: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի:

 «ՀՀ-ն չի ուզում և չի էլ պատրաստվում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր հնարավոր երկրներն ուզում են հարաբերություն, առևտուր, շարժ ունենալ մնացած հնարավոր բոլոր երկրների հետ: Եվ սա բխում է պետությունների կենսական շահերից: Մենք ևս շահագրգիռ ենք այդ շարժով և ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ կամուրջ տարբեր պետությունների միջև, մեր մյուս հարևան պետությունների միջև: Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ: Սա վերաբերվում է և աշխարհագրորեն մեզ մոտ գտնվող երկրներին՝ բառացիորեն կամուրջ լինելուն և, օրինակ, հեռու գտնվող երկրներին՝ փոխաբերական իմաստով: Այնպես որ՝ ոչ թե պատնեշ, այլ օղակ»,-ասաց Միրզոյանը:

 Անդրադառնալով Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»-ի վերաբերյալ հայտարարություններին՝ ԱԳ նախարարն ասաց, որ Հայաստանի համար և՛ եզրույթն է անընդունելի, և՛ կոնցեպտը, որը դրվում է այդ եզրույթի տակ: 

Ըստ նրա՝ հակառակը՝ եթե այդ կոնցեպտը չկա, եթե լիարժեքորեն հարգվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ ինքնիշխանությունը բոլոր բաղադրիչներով, այդ թվում՝ անմիջական անվտանգության ապահովման բաղադրիչով, ապա Հայաստանը ոչ միայն դեմ չէ, այլ նաև շահագրգիռ է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների օր առաջ շահագործմամբ:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930