Գալյանն ու Լոնգանգեն քննարկել են 2023-2026 թվականների ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը, հատկապես մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների աջակցման շրջանակում։

Զրույցի ընթացքում քննարկվել է 2023-2026 թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը և բարեփոխումների հաջողությունը։

Նախարարը տեղեկացրել է, որ շուտով Կառավարության քննարկմանը կներկայացվի «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։

ԵԽ-ի հետ համագործակցությունը մեծ դեր ունի Հայաստանի արդարադատության համակարգի կատարելագործման և բարեփոխումների իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031