Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններիքարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր։

Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ջանքերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը և այն բաց չթողնելու հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։

Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներին:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -