Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ղեկավարության դեմ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ենթադրյալ կեղծման դեմ ընդդիմության ցույցերը ցրելու համար։

Համապատասխան հրամանագրի ստորագրման մասին նա հայտարարել է իր Telegram ալիքում դեկտեմբերի 5-ին։

Նրա կազմած ցուցակում են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։

«Սրանք պատժամիջոցներ են Վրաստանի կառավարության այն հատվածի դեմ, որը հիմա Վրաստանը հանձնում է Պուտինին, այս տարածաշրջանում ոչ մեկին չի կարելի կորցնել՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Մոլդովային, ո՛չ էլ Ուկրաինային, մենք պետք է միասին պաշտպանվենք Մոսկվայից»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև ԵՄ-ին, ԱՄՆ-ին և ողջ աշխարհին կոչ է արել «սկզբունքորեն գործել» այս հարցում։

Նախկինում նա «ամոթ» էր անվանել Արևմուտքի նկատմամբ «Վրացական երազանքի» քաղաքականության պատճառով ընդդիմության հանրահավաքների ցրումը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ավելի վաղ քննադատել է վրացական իշխանությունների գործողությունները ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու համար և Թբիլիսիին սպառնացել ավելի կոշտ պատժամիջոցներով։

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930