Մարաշում շենքի բակում հարևանների վեճ վեճը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Նոյեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել 1-ին համալսարանական հիվանդանոցից և հայտնել, որ Չայլախյան փողոցում ծառից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 53-ամյա մի տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ շենքի բակում տուժած տղամարդու հետ վիճաբանել է 66-ամյա հարևանը: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, և հարևանն էլ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով, մեկ անգամ հարվածել է:

Ահազանգից մեկ ժամ անց 66-ամյա տղամարդը հայտնաբերվել է իր բնակարանում, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930