Վալենսիայում ջրհեղեղից տուժածների թվում հայեր լինելու մասին ԱԳՆ խոսնակի արձագանքը

Իսպանիայի հարավ-արևելքում` Վալենսիայում, առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժածների թվում հայեր չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այս պահին առկա տվյալներով՝ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան»,- նշեց արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Իսպանիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 72 մարդու կյանք է խլել, բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել, իսկ տարածաշրջանում շարունակում է պահպանվել վտանգի կարմիր մակարդակը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930