Բաքվի ագրեսիվ քաղաքականության բաղադրիչներից է ականների և դրանց հետևանքով տուժածների խնդրի չարաշահումը. «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» հիմնադրամը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրում է Բաքվի համակարգված ագրեսիվ քաղաքականության վրա, որի բաղադրիչներից մեկն է ականների և դրանց հետևանքով տուժածների խնդրի չարաշահումը։ Այս մասին տեղեկանում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:

«Հոկտեմբերի 12-13-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է ականների զոհերին նվիրված ֆոտոցուցահանդես։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Gilavar Foto Klubu» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» և Չեխիայում գործող ադրբեջանական «Կրակի երկիր» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

«Ոտքերը սեղմում են կոճակը» խորագրով երկօրյա ցուցահանդեսը կազմակերպվել է Պրահայի պատմական կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում (Staromestske namesti) և Չեխիայի Հանրապետության հրապարակում (Namesti Republiky)։  

Նախագծի ղեկավար Ռաշադ Մեհդիևն ասել է, որ «երկօրյա ցուցահանդեսների ընթացքում հազարավոր մարդիկ մանրամասն տեղեկություններ են ստացել ականային ահաբեկչության մասին, որը մինչ օրս շարունակվում է Ադրբեջանում»։ 

Ականների թեման Հայաստանի և հայերի դեմ ադրբեջանական քարոզչական-տեղեկատվական արշավի գործիքներից մեկն է, որը հետևողականորեն կիրառվում է պետական մակարդակով՝ միջազգային հարթակներում ու երկկողմ հանդիպումներում դառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կողմից արծարծվող պարտադիր թեմաներից մեկը։

Իրականում այն միտված չէ հումանիտար որևէ խնդիր լուծելուն։ Ընդհակառակը՝ հանցավոր իր գործողությունները թաքցնելով «հումանիտար» քողի տակ՝ Ադրբեջանը նման միջոցառումներով փորձում է հարցին անտեղյակ օտարերկրացիներին ականների թեման ներկայացնել իբրև խնդիր` Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու նպատակով։

Այս համատեքստում Բաքուն իրեն ներկայացնում է որպես հակամարտության զոհ՝ դրանով շեղելով միջազգային հանրության ուշադրությունն արցախահայության դեմ իրականացրած հանցագործություններից։ 

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի նման գործելաոճը և հրավիրում է միջազգային գործընկերների ուշադրությունը Բաքվի համակարգված ագրեսիվ քաղաքականության վրա, որի բաղադրիչներից մեկն է նաև ականների և դրանց հետևանքով տուժածների խնդրի չարաշահումը»,- նշված է «Գեղարդ» հիմնադրամի հաղորդագրության մեջ: 

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930