Մեկնարկում է «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթը

Մեկնարկում է «ՃԱՄՊՐՈՒԿ-2024» լրագրողական ամենամյա մրցույթը։

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավանդույթը։

Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2023 թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված, հետևյալ թեմաների և/կամ բնակչության խմբերի վերաբերյալ նյութերը.

Միգրացիոն գործընթացներ․ միտումներ, սահմանահատումներ, ոլորտի վերլուծություն,

Իմիգրացիոն հոսքեր․ կացության կարգավիճակներ, միտումներ և ինտեգրում,

Աշխատանքային միգրացիա, էմիգրացիոն հոսքերը Հայաստանից, ոլորտի խնդիրները,

Վերադարձ և վերաինտեգրում,

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ․ կարգավիճակ, փաստաթղթավորման գործընթացներ, ինտեգրում, ոլորտի խնդիրներ,

Ապաստան հայցողներ, փախստականներ․ նրանց մասնակցությունը ընդունող համայնքի կյանքին,

Քաղաքացիություն չունեցող անձինք,

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթաց,

Անկանոն միգրացիան դեպի ԵՄ, դրա կանխարգելում և հետևանքներ։

Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիայի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ և թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։

Ուշադրություն․ մրցույթի շրջանակում չեն դիտարկվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։

Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակների հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ. դեկտեմբերին։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2024 թ. դեկտեմբերի 1-ը, ժամը 23.59, էլ-փոստի [email protected] հասցեներով՝ պարտադիր նշելով հետևյալը.

հեղինակի անունը և ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,

հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930