Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ հերթական բանաձևն է քննարկման դրել

Եվրախորհրդարանում քննարկման է դրվել Վրաստանի վերաբերյալ հերթական բանաձևը, որը «լուրջ մտահոգություն» է հայտնում Վրաստանում ժողովրդավարության հետընթացի կապակցությամբ, կոչ անում պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի և ԼԳԲՏ համայնքի իրավունքները սահմանափակող օրենսդրության համար։

Հինգ քաղաքական խմբերի կողմից համաձայնեցված փաստաթուղթը պնդում է, որ իշխող «Վրացական երազանքի» քայլերը «գործիքներ են, որոնք օգտագործվում են կառավարության կողմից խոսքի ազատությունը ոտնահարելու, լրատվամիջոցների գրաքննության, քաղաքացիական հասարակության և հասարակական սեկտորի քննադատական ձայների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու կամ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»:

«Անհամատեղելի են ԵՄ արժեքների և ժողովրդավարական սկզբունքների հետ, հակասում են Վրաստանի ԵՄ ինտեգրման հավակնություններին, վնասում են Վրաստանի միջազգային հեղինակությունը և վտանգի տակ են դնում երկրի եվրաատլանտյան ինտեգրումը», — ասված է Եվրամիության խորհրդարանում շրջանառության մեջ դրված բանաձևի նախագծում:

Չնայած միջազգային գործընկերների կոչերին, նախագահի դրած վետոյին՝ Թբիլիսին ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Վրաստանի խորհրդարանն ընդունել է նաև օրինագծերի փաթեթ, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակում։ Եվրամիությունը դատապարտել է նաև այս օրենքի ընդունումը՝ նշելով, որ «այս փաթեթը խարխլում է Վրաստանի բնակչության հիմնարար իրավունքները և սպառնում է խտրականության աճին բնակչության մի մասի նկատմամբ։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930