Վրաստանի ՍԴ-ն չկասեցրեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

Վրաստանի Սահմանադրական դատարանը չկասեցրեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը․ որոշումը քիչ առաջ հրապարակվել է դատարանի կայքում։

Վիճահարույց օրենքը հակասահմանադրական ճանաչելու և այն չեղարկելու պահանջով երկրի Սահմանադրական դատարան են դիմել մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, տասնյակ հասարակական կազմակերպություններ, հետաքննող լրագրողներ։

Վերջիններս պնդում են՝ օրենքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում իրենց գործունեության համար։

Չնայած միջազգային գործընկերների կոչերին, նախագահի դրած վետոյին՝ օրենքն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ին։ Այն պարտավորեցնում է բոլոր ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում՝ օրենքով սահմանել մոտ 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք տուգանք։

Վրաստանի գործընկերները պնդում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խոչընդոտում է երկրի եվրաինտեգրմանը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930