Կարծում եմ` Արդարադատության նախարարը սահմանադրություն չի կարդացել. Քոչարյան

ՀՀ արդարադատության նախարարը, փաստորեն, Սահմանադրություն չի կարդացել։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ինքը շատ կցանկանար, որպեսզի Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդա․ «Չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում, նրանք Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնում են»:

Ըստ Քոչարյանի՝ ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության ռեֆորմների ընթացքից, բովանդակությունից, ինչպես նաև՝ կադրային քաղաքականությունից․ «Պարոն Մինասյանը շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել, արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների համար։ Սրա հետ կապված նա պետք է բացատրություն տա»։

Վերջինս նաև նկատեց, որ եթե Մինասյանը շարունակի մնալ նախարար, ապա պետք է բացատրություն տա, թե ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը․ «Նա իրավունք չունի պատգամավորի արած գործողությանը որակավորում տա»։

Հիշեցնենք՝ արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է իր տեղակալի հրաժարականին: Նա նշել է, թե առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Վերջինս հավելել է, որ պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031