ԱՄՆ-ը հայտարարում է Հայաստանին 20 միլիոն 600 հազար դոլար աջակցություն տրամադրելու մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Միացյալ Նահանգների կողմից 20 միլիոն 600 հազար դոլար աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ ուղղված կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացմանը և դիմակայունության ամրապնդմանը։

իշեցենք՝ ավելի վաղ Նյու Յորքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկման ժամանակ ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլարի չափով աջակցություն:

Քննարկմանը ներկա են եղել և մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -