Երևանն ակնկալում է շարունակել Փարիզի հետ համատեղ ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։

«Ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն՝ ամրապնդելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունը, ինչպես նաև շարունակելու համատեղ ջանքերը՝ մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար», — X-ում գրել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեին՝ «ամուր բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական համագործակցության համար, որը, Միրզոյանի խոսքով, ուղղված էր Հարավային Կովկասի տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելուն։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930