Դատական նիստին Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը վատացավ. նիստը հետաձգվեց

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի դատական նիստը տեղափոխվեց չորեքշաբթի՝ առավոտյան 09:00-ին։

Թովմասյանն այսօր պետք է շարունակեր իր պաշտպանական ճառը, սակայն նրա ինքնազգացողությունը վատացավ, նիստն ընդհատվեց։

Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ նա հանդես է գալիս պաշտպանական ճառով։ Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքը հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։

Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930