Բլինքենն այսօր մեկնում է Եգիպտոս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր երկօրյա այցով կմեկնի Եգիպտոս՝ համանախագահելու ԱՄՆ-Եգիպտոս ռազմավարական երկխոսության բացումը։

Նշվում է, որ ռազմավարական երկխոսությունը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև հարաբերությունները և խորացնել տնտեսական զարգացումը։

Պետքարտուղարը կհանդիպի նաև Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «քննարկելու Գազայում հրադադարի հասնելու շարունակական ջանքերը, որոնք կապահովեն բոլոր պատանդների ազատ արձակումը, կթեթևացնեն պաղեստինյան ժողովրդի տառապանքը և կնպաստեն ավելի լայն տարածաշրջանային անվտանգության հաստատմանը»:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 40 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Նախագահ Ջո Բայդենը մայիսի 31-ին ներկայացրել է եռափուլ հրադադարի առաջարկ, սակայն այդ ժամանակից ի վեր հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջնական համաձայնագրում բացերը մնացել են:

Էնթոնի Բլինքենն ասել է, որ Գազայի հատվածում հրադադարի հասնելու համաձայնագրի 90 տոկոսը համաձայնեցված է, սակայն, կան մի քանի կարևոր խնդիրներ, և հրադադարի համար անհրաժեշտ է, որ Իսրայելը և ծայրահեղական «Համաս» խմբավորումը «այո» ասեն մնացած հարցերի շուրջ։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930