Բախվել են Վարդենիս-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Կիա»-ն. կա 7 վիրավոր

Սեպտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Այվազ Բ.-ի վարած՝ Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու Երևանի բնակիչ 24-ամյա Նինա Ի.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930