Fastex-ը ստանձնել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորի դերը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Fastex-ի միջև համագործակցության շրջանակում առաջիկա երեք ֆուտբոլային մրցաշրջանների ընթացքում Հայաստանի առաջնությունը կրելու է «Fastex Պրեմիեր լիգա» անվանումը: Այս մասին Հայտնում է ՀՖՖ-ն։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է. «Ուրախ ենք, որ կրկին համագործակցելու ենք Fastex-ի հետ: Վստահ ենք, որ միասին կարող ենք նպաստել Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջընթացին»:
Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը նշել է․ «ՀՖՖ-ի հետ մեր համագործակցությունը շարունակական է։ Մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն զարգացմանը՝ ակումբներին ընձեռելով նոր հնարավորություններ»։
Հիշեցնենք, որ նախկինում ևս Fastex-ը հանդիսացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորը։