«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվամբ

Երևանը առաջիկա տարիներին կզարգանա հաստատված նոր գլխավոր հատակագծով. 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու համար հավաքագրվել ու համադրվել են քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ դարձել են հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար: Երևանը ՀՀ-ում միակ ՏԻՄ մարմինն է, որը ներդրել է GIS համակարգ, և հետագա գործողությունը լինելու է գլխավոր հատակագիծը թվային դաշտ, թվային քարտեզ տեղափոխելը:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում հ. 91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև) անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ: Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 15-ին:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031