Հայաստան կժամանեն տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաներ՝ մասնակցելու Yerevan Dialogue-ին

Սեպտեմբերի 9-11 Երևանում տեղի կունենա առաջին դիվանագիտական մեծ ֆորումը՝ Yerevan Dialogue-ը։ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ՝ քննարկվելու են աշխարհաքաղաքական, տնտեսական, թվային և այլ հարցեր։

Համաձայն օրակարգի՝ ֆորումին մասնակցելու են տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ, այդ թվում՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը, Լյուքսեմբուրգ փոխվարչապետը, Լիտվայի նախկին նախագահը, Իրանի արտաքին գործերի փոխնախարարը, ինչպես նաև վերլուծական կենտրոնների ղեկավարներ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930