Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի գործով դեռևս քրեական հետապնդման ենթարկված անձ չկա․ ՔԿ

Վիրտուոզ դաշնակահար, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մասնակցությամբ միջադեպի մասնակիցները հարցաքննվել են, կատարվել են առաջնային քննչական գործողությունները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առաջնային քննչական գործողությունները կատարվել են, միջադեպի մասնակիցները հարցաքննվել են։ Այս պահին դեռևս քրեական վարույթով քրեական հետապնդման ենթարկված անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Աբրահամյանը։

Ավելի վաղ «Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը հայտարարություն էր տարածել համերգային խմբի վրա հարձակման մասին: Ըստ հայտարարության՝«Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին: Առավոտյան տեխնիկասարքավորումներով և դաշնամուրով «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ շուրջ 70 հոգի, աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի և Խազեր երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930