Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այց կկատարի Բաքու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այց կկատարի Ադրբեջան:

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվելու են «ռազմավարական գործընկերության և համագործակցության ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրները»:

Այցի արդյունքներով նախատեսվում է երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության ընդունում, միջկառավարական և այլ փաստաթղթերի ստորագրում, ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031