Աննախադեպ հաջողություն հայկական ակումբային ֆուտբոլում. Արայիկ Հարությունյանն ու Կարեն Գիլոյանն արձագանքել են Փյունիկի և Նոայի հաղթանակներին

«Փյունիկն» ու «Նոան» երեկ դուրս են եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն արձագանքել են ակումբային ֆուտբոլում գրանցած վերջին հաջողություններին:

«Գերազանց արդյունք մեր ակումբներից: «Փյունիկն» ու «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում են, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս: «Արարատ-Արմենիան» էլ շատ մոտ էր նույն հաջողությանը, բայց մի ֆուտբոլիստի խուլիգանական պահվածքը զրկեց նրան պատմական շանսից: Հաջորդ շաբաթ բոլորս գնում ենք երկրպագելու մեր թիմերին»,- գրել է Հարությունյանը:

«Աննախադեպ հաջողություն հայկական ակումբային ֆուտբոլում: «Փյունիկն» ու «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆում են: Շնորհավորում եմ թիմերին և ֆուտբոլի երկրպագուներին: Հաղթանակ եմ մաղթում վճռական խաղերում: Կհանդիպենք խմբային փուլում»,- գրել է Կարեն Գիլոյանը:

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930