Վարչապետը բացառում է ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը:

Այս մասին նա հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ՝ ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին աջակցության վերաբերյալ ծրագրի քննարկման ընթացքում:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ շատ դեպքերում տնտեսավարող սուբյեկտները տեղեկացված չեն, որ հարկային հաշվետվության ձևերը պարունակում են այնպիսի հնարավորություն, որ տնտեսավարողները ճիշտ տվյալներ ներկայացնեն իրենց ապրանքային պաշարների վերաբերյալ:

«Ես չեմ կարծում, թե մենք կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում: Ամենայն հարգանով, ես բացառում եմ դա: Մենք 6 տարի է, ինչ խնդրում, աղաչում ենք օրենքով սահմանված ձևով հաշվարկել: Բացառված է բանավոր խոսքի հիման վրա որևէ բան փոխհատուցելը»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Նա ընդգծեց՝ որևէ մեկը թող ակնկալիք չունենա, որ կարող է միայն խոսքով ասել, որ պահեստում, օրինակ, 15 մլն դրամի ապրանք է ունեցել: Երբ կհիմնավորվի, Կառավարությունը համապատասխան վերաբերմունք կորդեգրի:

Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը:

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930