Պուտինը Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումն անվանել է լայնածավալ սադրանք

Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել և անկանոն կրակոցներ է իրականացնում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչպես գիտեք, Կիևի ռեժիմը ձեռնարկել է հերթական լայնածավալ սադրանքը, կրակոցներ են արձակվում տարբեր տեսակի զենքերից, այդ թվում՝ հրթիռներից, քաղաքացիական շենքերի, բնակելի շենքերի և շտապօգնության մեքենաների ուղղությամբ», — ասել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

ՌԴ նախագահն ասել է, որ կառավարության նիստի մեկնարկից հետո իրավապահ մարմիններից զեկույց կլսի Կուրսկի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930